Ադրբեջանահայության ջարդերի իրավական գնահատականը տրված չէ. «Լուրերի» հյուրն է Սարո Սարյանը

ԳԳոհար Սիմոնյան

«Արցախի փախստականների միություն» ՀԿ-ի նախագահ Սարո Սարյանը համոզված է, որ անհրաժեշտ է լուրջ աշխատանք տանել՝ Ադրբեջանից Հայաստան բռնագաղթած և մոտ 18 միլիարդ դոլարի ունեցվածք կորցրած հայերի համար միջազգայնորեն փախստականի իրավական կարգավիճակ ստանալու համար:

Ավելին՝ նա համոզված է, որ այն, ինչ եղել է 80-ականներին, այլ կերպ անհնար է անվանել, քան Ցեղասպանություն և հայրենազրկում:

Ընդ որում, անկախ այն բանից՝ դա մեր պատմական հայրենի՞քն էր, թե՞ ոչ: Մարդիկ ծնվել, մեծացել, աշխատել, արարել են այդ հողում, հետևաբար, հայրենիք են կորցրել:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում