Նիկոլ Փաշինյանը աղբահանության ռազմավարության թեմայով խորհրդակցություն է անցկացրել

ՀՀայկարամ Նահապետյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր աղբահանության համակարգի ռազմավարության մշակման թեմայով խորհրդակցություն է անցկացրել: «Աղբի կառավարումն այսօր մեր երկրի ամենահրատապ խնդիրներից է, և, ցավոք սրտի, Հայաստանն այսօր աղբի շերտի տակ է: Մեր երկրում աղբի նկատմամբ մի տեսակ «հանդուրժողական վերաբերմունք» կա:  Սա լուրջ պրոբլեմ է, և պետք է գտնենք դա լուծելու ճանապարհը:

Համակարգային խնդիրն այն է, երբ աղբը Ա կետից տեղափոխվում է Բ կետ, բայց սրանով խնդիրը չի լուծվում: Մեր քննարկման առանցքում է այն կարևոր հարցը, թե ինչպես այդ աղբն ընդհանրապես վերացնել կամ դարձնել ռեսուրս: «Աղբ» բառը ժամանակակից աշխարհում շատ լուրջ միջոց է, թեկուզ՝ տնտեսության զարգացման առումով»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում