Ադրբեջանում գերեվարված Կարեն Ղազարյանի գործով ևս մեկ դիմում կներկայացվի ՄԻԵԴ

ՄՄայա Խաչատրյան

Ադրբեջանում գերեվարված, ապա 20 տարի ազատազրկման դատապարտված Հայաստանի քաղաքացի Կարեն Ղազարյանի գործով փաստաբան Արա Ղազարյանը երկուշաբթի ևս մեկ դիմում կուղարկի Մարդու իրավունքների եվրոպական դատարան:

Պաշտպանական խումբը դեռ հուլիսին Եվրադատարան գանգատ էր ներկայացրել, որի մի մասն էլ վերաբերում էր Կարենի դատավարությանը: Փաստաբանը պնդում է՝ այս գործը տարբերվում է մյուսներից. Կարենը կալանքի տակ է պահվում առանց արտաքին աշխարհի հետ որևէ կապի, իսկ դա համարվում է մարդու իրավունքների կոպիտ խախտում: Արա Ղազարյանը «Լուրերին» նաև ասել է, որ Եվրոպայի խորհրդի տարածքում չի կարող անձը տարիուկես պահվել բացարձակապես առանց արտաքին աշխարհի հետ շփման, կալանավայրում:

Մեկուկես տարի է՝ Բերդավանում բնակվող ծնողները հնարավորություն չեն ունեցել խոսել Կարենի հետ: Ադրբեջանում դատավարության տեսանյութում երևում է՝ Կարեն Ղազարյանի կողքին չկա փաստաբան, միայն ոստիկաններ են:

Հայաստանն ու Ադրբեջանը, ըստ փաստաբանի, ընդհանուր իրավական համակարգի բաղկացուցիչ մաս են, և պետք է գործակցեն Մինսկի կոնվենցիայի շրջանակում, ինչն Ադրբեջանը մշտապես մերժում է:

Ադրբեջանում պահվող Կարեն Ղազարյանի մասին ծնողները կցկտուր տեղեկություններ ստանում են միայն Կարմիր խաչի միջոցով:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում