ԼԼուսինե Մուրադյան

Այն դիրքորոշումը, որ ՀԱՊԿ-ն ունի տարածաշրջանային պետությունների նկատմամբ, անընդունելի է. Սոնա Ղազարյան

Այն դիրքորոշումը, որ ՀԱՊԿ-ն ունի տարածաշրջանային պետությունների նկատմամբ, անընդունելի է. Սոնա Ղազարյան

ՀԱՊԿ-ի մասով վարչապետը հստակ դիրքորոշում է հայտնել, որ ՀԱՊԿ-ի նկատմամբ մեր հետաքրքրությունները սպառված են։ Այդ մասին խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սոնա Ղազարյանը՝ անդրադառնալով ՀԱՊԿ-ում ՀՀ-ին ձայնի իրավունքից զրկելու որոշմանը։

Ըստ պատգամավորի՝ ՀԱՊԿ-ի նկատմամբ ՀՀ հետաքրքրության սպառված լինելու վառ ցուցանիշն այն է, որ ՀՀ-ն առնվազն արդեն 4-րդ տարին չի հաստատում բյուջեն խորհրդարանական մակարդակում և բարձրաստիճան պաշտոնում թեկնածուներ չի առաջադրում, որովհետև ՀԱՊԿ-ի դիրքորոշումն անընդունելի է համարում։

«Կարելի է սպասել 1 տարի, 2 տարի, բայց ՀԱՊԿ-ն իրեն սպառել է, և այն դիրքորոշումը, որ ՀԱՊԿ-ն ունի տարածաշրջանային պետությունների նկատմամբ, անընդունելի է։

ԵԱՏՄ-ի մասով չկա նման գործիքակազմ, և երբ ՀՀ-ն որոշում կայացնի, թե որ մաքսային միության անդամ է ուզում լինել և որից՝ դուրս գալ, այդ մասին դուք կտեղեկանաք:

ՀԱՊԿ-ի նկատմամբ մեր հետաքրքրությունը սպառված է։ ՀԱՊԿ-ը մի դիրքորոշում է հայտնել, որը հակասության մեջ է մեր իրականության հետ»,- հայտարարեց պատգամավորը։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում