Առավոտյան բողոքել է ինքնազգացողությունից. Գալյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասին

«Տեղի է ունեցել ցավալի դեպք»,– նշել է արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը՝ անդրադառնալով կալանավայրում Արսեն Գևորգյանի մահվան հանգամանքներին։ Ստեփանավանում «Ուժեղ Հայաստանի» համայնքապետի թեկնածու Արսեն Գևորգյանը կալանավորվել է հոկտեմբերի 21-ին։

Վարույթով 14 անձ է ձերբակալվել Ստեփանավանում հոկտեմբերի 25-ին կայանալիք ավագանու ընտրություններին «Ուժեղ Հայաստան» կուսակցության թեկնածուի օգտին քվեարկելու համար ենթադրյալ ընտրակաշառք տալու, դրան օժանդակելու, նաև ընտրակաշառք ստանալու մեղադրանքներով։

Նախարար Գալյանը ցավակցել է Արսեն Գևորգյանի ընտանիքին ու հարազատներին, նշել, որ քրեակատարողական հիմնարկում գտնվելու ընթացքում նա առողջական վիճակի հետ կապված գանգատներ չի ներկայացրել։

«Այսօր առավոտյան բողոքել է ինքնազգացողությունից։ Ժամը 07:55-ի սահմաններում բուժակն այցելել է և զննել է։ Կարճ ժամանակ անց շտապօգնություն է կանչվել, որից հետո արձանագրվել է սրտի կանգ։ Ցավակցում եմ... ընտանիքին։ Ցավալի դեպք է տեղի ունեցել։ Ինչպես բոլորը, այնպես էլ մենք ցավում ենք տեղի ունեցածի կապակցությամբ, ինչպես ցավում ենք յուրաքանչյուր դեպքի հետ կապված։

Նախորդ տարվա ընթացքում ՔԿՀ-ներում գրանցվել է ավելի քան 20 մահվան դեպք, իսկ այս տարվա անցած ամիսների ընթացքում՝ 4 դեպք»,– ասել է Գալյանը։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում