Վեց դեսպան ու ՆԱՏՕ-ում ՀՀ առաքելության ղեկավարը հետ են կանչվել. նախագահը հրամանագրեր է ստորագրել

Այսօր պատմական օր է՝ մեկնարկում է TRIPP նախագծի գործնական փուլը. վարչապետ

Ադրբեջանի իշխանություններն ընդդիմադիր Ալի Քերիմլիին մեղադրում են «Կրեմլի աջակցությամբ պետական հեղաշրջում կազմակերպելու փորձի» համար. Վահրամ Աթանեսյանի անդրադարձը

Մեր էներգահամակարգը հարևան երկրների համակարգերին ինտեգրելու նախագծերը ՀԷՑ-ի շուրջ տեղի ունեցող գործընթացների հետ փոխկապակցելու փորձերը մանիպուլյացիա են․ Պետրոսյան

Ընդդիմությունը, չծանոթանալով նախագծի բովանդակությանը, ի սկզբանե «ոչ»-ի քարոզարշավ է անում. Գալյանը՝ Սահմանադրության մասին

Ընդդիմությունը, չծանոթանալով նախագծի բովանդակությանը, ի սկզբանե «ոչ»-ի քարոզարշավ է անում. Գալյանը՝ Սահմանադրության մասին

Ժողովրդավարության իրացման գործիքակազմերը չպետք է սահմանափակվեն՝ հայտարարել է արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը՝ անդրադառնալով ընդդիմության կողմից Սահմանադրության հանրաքվեն խոչընդոտելուն։

Սահմանադրության տեքստը բալանսավորված է՝ նշել է Գալյանը՝ հույս հայտնելով, որ այն ընդունելի կլինի ընդդիմության համար։

Սահմանադրության փոփոխությունը Հայաստանի ներքին գործն է՝ կրկնել է նախարարը՝ նշելով, որ ցանկանում են, որ այդ հարցը որոշի ժողովուրդը։

«Ով ինչ է ասում, ինձ բացարձակապես չի հետաքրքրում։ Ես իմ աշխատանքի տերն եմ։ Ես, իմ թիմը՝ իմ նախարարության ամբողջ թիմը, իհարկե, Սահմանադրական խորհրդի ներգրավվածությամբ, մշակել ենք համապատասխան նախագիծ, որն ուզում ենք հանձնել ձեր՝ ժողովրդի դատին։ Կկարդաք այդ նախագիծը, կտեսնեք՝ ինչ-որ բաների հետ համաձա՞յն եք, համաձայն չեք, շատ լավ, գնացեք, որոշեք։

Կարող է՝ դուք հիմա մտածում եք՝ վայ, էս ի՞նչ են ուզում անցկացնել, կարող է՝ կարդում եք, տեսնում եք, որ շատ նորմալ, շատ լավ նախագիծ է, որն ավելի շատ հնարավորություններ է տալիս ընդդիմությանը, ավելի շատ լիազորություններ է տալիս ԱԺ-ին՝ այդպիսով բալանսավորելով վարչապետի իշխանությունը, որը, օրինակ, դատական իշխանությունը դարձնում է ավելի մասնակցային և հաշվետու ԱԺ-ի առջև, որը, օրինակ, Գլխավոր դատախազությանը դարձնում է այնպիսի մարմին, որտեղ կարգապահական խախտումները քննարկվեն հաշվետվողականության սկզբունքի համաձայն։

Ընդդիմությունը, չտեսնելով նախագիծը և չծանոթանալով դրա բովանդակությանը, ի սկզբանե «ոչ»-ի քարոզարշավ է անում։

Ինձ մեկ բան է հետաքրքիր. մենք ունենանք խաղաղ, անվտանգ, կայուն, ինքնիշխան, հարատև ու զարգացող պետություն»,– նշել է արդարադատության նախարարը։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում