Վեց դեսպան ու ՆԱՏՕ-ում ՀՀ առաքելության ղեկավարը հետ են կանչվել. նախագահը հրամանագրեր է ստորագրել

Այսօր պատմական օր է՝ մեկնարկում է TRIPP նախագծի գործնական փուլը. վարչապետ

Ադրբեջանի իշխանություններն ընդդիմադիր Ալի Քերիմլիին մեղադրում են «Կրեմլի աջակցությամբ պետական հեղաշրջում կազմակերպելու փորձի» համար. Վահրամ Աթանեսյանի անդրադարձը

Մեր էներգահամակարգը հարևան երկրների համակարգերին ինտեգրելու նախագծերը ՀԷՑ-ի շուրջ տեղի ունեցող գործընթացների հետ փոխկապակցելու փորձերը մանիպուլյացիա են․ Պետրոսյան

ԿԿարմեն Ղուկասյան

Այս պահի դրությամբ ունենք 1718 դատապարտյալ և 1522 կալանավոր․ Գալյան

Այս պահի դրությամբ ունենք 1718 դատապարտյալ և 1522 կալանավոր․ Գալյան

Մինչև նախորդ տարվա վերջ մեր երկրում դատապարտյալների թիվն ավելի նվազ է եղել, քան կալանավորների թիվը, և մենք շատ մեծ աշխատանք ենք արել, որ այդ հարաբերակցությունը փոխվի հօգուտ դատապարտյալների։ Նաև միջազգային զեկույցներում էր դա նշվում որպես խնդիր։ Այս մասին Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում՝ «ՀՀ 2027 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ, հայտարարեց ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը։

«Այսինքն՝ խոսքը կալանավորման մեծ ծավալների ու այդ համամասնությունը չպահպանելու մասին էր»,- ասաց նախարարը՝ հնչեցնելով թվային տվյալներ, որոնք վկայում են դրական տեղաշարժի մասին։

«Մենք այս պահի դրությամբ ունենք 1718 դատապարտյալ և 1522 կալանավոր։ Վերջին 5 տարիների ընթացքում այսպիսի թվային ցուցանիշ չենք ունեցել, ինչը վկայում է այն մասին, որ կալանավորումները փոքր-ինչ նվազել են, և նաև խոսում է մեկ այլ բանի մասին՝ դատական ակտերի կայացման և դրանց ուժի մեջ մտնելու դեպքերը շատացել են»,- նշեց արդարադատության նախարարը։

Ինչ վերաբերում է ՔԿՀ-ներին ու դրանց վերանորոգման աշխատանքներին, նախարարը հայտնեց, որ գրեթե բոլոր հիմնարկներում վերանորոգման աշխատանքներ արվել են։ Ավելի դանդաղ տեմպով այդ աշխատանքներն «Արթիկ» ՔԿՀ-ում են իրականացվել, բայց դա չի նշանակում, որ այնտեղ մյուս տարվա ընթացքում այդ աշխատանքները չեն իրականացվի։

«Մենք ընդհանուր թվով 170-ից ավելի օբյեկտում վերանորոգման աշխատանքներ ենք իրականացրել. մոտ 70 խուց և կացարան են վերանորոգվել, կարճատև ու երկարատև տեսակցությունների 10 սենյակ, 20-ից ավելի լոգարան է վերանորոգվել։ Վերանորոգման աշխատանքները կրում են շարունակական բնույթ, և այդ աշխատանքներում ներգրավվում են պատիժ կրող անձինք, որոնք դրանք իրականացնում են որպես աշխատանք, ինչը բալային համակարգի համատեքստում դրական ազդեցություն է ունենում նրանց համար։

Խոսքը պայմանական վաղաժամկետ ազատվելու վերաբերյալ զեկույցների կազմման մասին է»,- ասաց նա։

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում