ՎՎարդուհի Հարությունյան

ԱՄՆ-ի, Ուկրաինայի և Ռուսաստանի բանակցությունները կանցկացվեն նոյեմբերի 10-11-ը Աբու Դաբիում. Ուիթքոֆ

ԱՄՆ-ի, Ուկրաինայի և Ռուսաստանի բանակցությունները կանցկացվեն նոյեմբերի 10-11-ը Աբու Դաբիում. Ուիթքոֆ

Սպիտակ տան հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը հայտնել է, որ ԱՄՆ-ի, Ուկրաինայի և Ռուսաստանի եռակողմ բանակցությունները կանցկացվեն նոյեմբերի 10-11-ը Արաբական Միացյալ Էմիրություններում՝ Աբու Դաբիում։ Նրա խոսքով՝ ամերիկյան կողմը հանդես է գալիս որպես միջնորդ, բանակցությունները լինելու են աշխատանքային մակարդակով։

Ուիթքոֆը հայտնել է, որ կենտրոնանալու են հետպատերազմյան շրջանում անվտանգային միջոցառումների, ապաէսկալացիայի, հումանիտար ջանքերի և խաղաղության ուղղությամբ հաջորդ քայլերի վրա։ Բացի այդ, ամերիկացի բանակցողներն այս շաբաթ Բրյուսելում կհանդիպեն Ֆրանսիայի, Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի, Եվրամիության և ՆԱՏՕ-ի ներկայացուցիչների հետ՝ քննարկելու Ուկրաինայի անվտանգության երաշխիքները, հետպատերազմյան շրջանում Եվրոպայի անվտանգության ճարտարապետությունը և Ուկրաինայի վերականգնման տնտեսական հնարավորությունները։

«Ակնկալում ենք զարգացնել Կիևում, Օսլոյում և Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված առաջընթացը՝ հասնելու համապարփակ և կայուն խաղաղության համաձայնագրի, որն ամուր անվտանգություն կապահովի ապագա սերունդների համար»,- եզրափակել է Ուիթքոֆը։

Արևմտյան ԶԼՄ-ները գրում են, որ եռակողմ բանակցություններում Սպիտակ տան պատվիրակությունը կգլխավորեն Սթիվ Ուիթքոֆը և Ջարեդ Քուշները։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում