Կատարի մայրաքաղաք Դոհայում նոյեմբերի 1-14-ը կանցկացվի հրաձգության մեծահասակների աշխարհի առաջնությունը։ Այս մասին հայտնում է ֆեդերացիան։
Օլիմպիական վարկանիշային այս առաջնության ընթացքում կխաղարկվի 36 ուղեգիր՝ յուրաքանչյուր մրցաձևում 3-ական։

Հայաստանի հավաքականը Կատար կմեկնի 3 մարզիկով՝ հավաքականի գլխավոր մարզիչ Սեյրան Նիկողոսյանի գլխավորությամբ։

Հայաստանի հավաքականի կազմը՝ Էլմիրա Կարապետյան, Գևորգ Մելքոնյան, Արտյոմ Գրիգորյան։




