Ազգային ժողովում կազմակերպվել է «Փոքրիկ հոգու վիճակ» խորագրով ցուցահանդես՝ ընտանեկան և կենցաղային բռնության կանխարգելման մասին օրենսդրական փաթեթի քննարկման համատեքստում։ Ցուցադրված նկարների հեղինակներն ընտանեկան բռնության միջավայրում ապրած երեխաներն են։ Օրենսդրական նախաձեռնությունը, որը վարչապետի տիկին Աննա Հակոբյանի նախաձեռնած ընտանեկան բռնության դեմ արշավի արձագանքն է, Ազգային ժողովն ընդունել է առաջին ընթերցմամբ։
Մանրամասները՝ Մերի Խաչատրյանի ռեպորտաժում:













