ԱԺ-ն ընդունեց TRIPP-ի վերաբերյալ ռազմավարական համագործակցության մասին շրջանակային համաձայնագիրը վավերացնելու նախագիծը

Արարատ Միրզոյանը ԱԺ-ում ներկայացնում է ԹՐԻՓՓ նախագծի վերաբերյալ մանրամասները

ԱԺ պատգամավորները մեկ րոպե լռությամբ հարգեցին Հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերի հիշատակը

2026-ի հունվար-սեպտեմբերին՝ 2025-ի նույն ժամանակահատվածի համեմատ տնտեսական ակտիվության ցուցանիշը աճել է 6,9 տոկոսով. Պապոյան

Միակողմանի խաղաղություն չի լինում, և հիմա խաղաղությունը, որ կա, միակողմանի չէ․ Վահագն Ալեքսանյան

Միակողմանի խաղաղություն չի լինում, և հիմա խաղաղությունը, որ կա, միակողմանի չէ․ Վահագն Ալեքսանյան

Կոնֆլիկտը դեռ նոր-նոր է ավարտվել, ու բոլորի վերքերն ու սպիներն այս թեմայով դեռ շատ թարմ են, ու հաճախ հնչում են հայտարարություններ, որոնք կողմերից մեկի համար կարող են խնդրահարույց չլինել, բայց մյուս կողմն էլ կարող է հայելային պահանջ ունենալ։ Հիմա մեր խնդիրը նմանատիպ հայտարարություններին ըստ պատշաճի և բավականաչափ դիվանագիտորեն արձագանքելն է կամ չարձագանքելը։ Այդ մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ԱԺ նախագահի տեղակալ Վահագն Ալեքսանյանը՝ լրագրողների խնդրանքով անդրադառնալով Ադրբեջանից պարբերաբար հնչող հայտարարություններին։

«Դա ևս դիվանագիտության մաս է շատ հաճախ, քանի որ դա միայն խոսքով չի պայմանավորվում։ Այնպես որ, կարծում եմ՝ նմանատիպ հարցերի հասցեագրումը, որպես այդպիսին, մեր ԱԳՄԱ նախարարությունն ըստ պատշաճի կատարում է, և չեմ կարծում, թե այստեղ շատ բան կա անելու, բայց նաև կարծում եմ, որ այդքան էլ խրախուսելի չէ նմանատիպ հայտարարություններից փորձել քաղել մաքսիմալ քաղաքական կոնտենտ»,– հայտարարեց Ալեքսանյանը։

Նրա խոսքով՝ գործ ունենք երկու հասարակությունների հետ, որոնք ընդամենը շատ կարճ ժամանակ է, ինչ փակել են արյունալի կոնֆլիկտի էջը:

Ինչ վերաբերում է ադրբեջանական կողմի՝ խաղաղության օրակարգը վտանգող խոսույթին, նշեց՝ միակողմանի խաղաղություն չի լինում, և հիմա խաղաղությունը, որ կա, միակողմանի չէ։

«Դա երկկողմ է։ Փաստն այն է, որ սահմանի երկու կողմերից չեն կրակում։ Լինո՞ւմ են արդյոք հայտարարություններ, որոնք կարելի է մեկնաբանել որպես խաղաղության գործընթացի տորպեդահարում։ Լինում են, բայց ո՞րը պետք է լինի մեր արձագանքը, արդյոք պե՞տք է լինի այդ հայտարարություններին նույնական պատասխանելը։ Կարծում եմ՝ ոչ։ Դա ամենավատ բանն է, որ կարելի է անել։ Այլ, հակառակը, պետք է աշխատել հանգիստ, սառը ուղեղով և դիվանագիտորեն»,– ասաց ԱԺ փոխնախագահը։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում