ՔԿ նախագահը ԱՄՆ-ում մասնակցել է Ոստիկանության պետերի միջազգային ասոցիացիայի համաժողովին

ՔԿ նախագահը ԱՄՆ-ում մասնակցել է Ոստիկանության պետերի միջազգային ասոցիացիայի համաժողովին

ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը հոկտեմբերի 24-25-ը ԱՄՆ Ֆլորիդա նահանգի Օռլանդո քաղաքում մասնակցել է Ոստիկանության պետերի միջազգային ասոցիացիայի (IACP) 2026 թվականի համաժողովին։ Այս մասին տեղեկացնում են ՔԿ-ից։

Այցը կազմակերպվել է Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանության Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության գրասենյակի (INL) աջակցությամբ։

Համաժողովի ընթացքում տեղի են ունեցել երկկողմ հանդիպումներ և արդյունավետ քննարկումներ մի շարք երկրների իրավապահ մարմինների գործընկերների հետ։ Աշխատանքային հանդիպումների առանցքում եղել են իրավական համագործակցության ընդլայնման, տեղեկատվության փոխանակման և հանցավորության դեմ համատեղ պայքարի արդիական մեթոդները։

Համաժողովի շրջանակում ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը հանդիպում է ունեցել ԱՄՆ պետքարտուղարության Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության բյուրոյի (INL) տնօրենի առաջին տեղակալ Լեսլի Զիմանի և Դիվանագիտական անվտանգության ծառայության տնօրեն Նիկոլաս Կոլուրայի հետ։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր, ինչպես նաև անդրադարձել իրավապահ համակարգի բարեփոխումներին և համատեղ ծրագրերի ընթացքին։

Միջազգային համաժողովի շրջանակում Քննչական կոմիտեի նախագահն այցելել է նաև մասնագիտացված ցուցահանդես, որտեղ ծանոթացել է իրավապահ ոլորտի վերջին տեխնոլոգիական սարքավորումներին։ Ցուցահանդեսի ընթացքում գործընկերների հետ քննարկվել են Քննչական կոմիտեի կարողությունների զարգացմանն ուղղված տեխնիկական աջակցության վերաբերյալ հարցեր։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում