2026-ի հունվար-սեպտեմբերին՝ 2025-ի նույն ժամանակահատվածի համեմատ տնտեսական ակտիվության ցուցանիշը աճել է 6,9 տոկոսով. Պապոյան

Մոլորվելու հետևանքով ՀՀ-ում հայտնված Ադրբեջանի քաղաքացին վերադարձվել է. ԱԱԾ

Երևան – Աշտարակ ավտոճանապարհին վթարից տուժած 5 երեխաներից մեկի կյանքը փրկել չի հաջողվել, երկուսի վիճակը ծայրահեղ ծանր է, մյուս երկուսինը՝ միջին ծանրության. Ավանեսյան

ԿԸՀ-ն հրապարակել է ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները

2026-ի հունվար-սեպտեմբերին՝ 2025-ի նույն ժամանակահատվածի համեմատ տնտեսական ակտիվության ցուցանիշը աճել է 6,9 տոկոսով. Պապոյան

Մոլորվելու հետևանքով ՀՀ-ում հայտնված Ադրբեջանի քաղաքացին վերադարձվել է. ԱԱԾ

Երևան – Աշտարակ ավտոճանապարհին վթարից տուժած 5 երեխաներից մեկի կյանքը փրկել չի հաջողվել, երկուսի վիճակը ծայրահեղ ծանր է, մյուս երկուսինը՝ միջին ծանրության. Ավանեսյան

ԿԸՀ-ն հրապարակել է ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները

Բնության և մշակույթի երկխոսությունը․ COP17-ի մասնակիցների այցը Գառնի և Սևան

Բնության և մշակույթի երկխոսությունը․ COP17-ի մասնակիցների այցը Գառնի և Սևան

ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) շրջանակում անցկացվող «Մշակույթ և բնություն» համաժողովի մասնակիցների համար կազմակերպվել են դաշտային այցեր Կոտայքի և Գեղարքունիքի մարզեր։ Այցերի նպատակն էր մասնակիցներին ներկայացնել Հայաստանի համայնքներում պահպանվող մշակութային ժառանգությունը, ինչպես նաև ցույց տալ դրա կապը կենսաբազմազանության, բնության և շրջակա միջավայրի պահպանության հետ։

Դաշտային այցի առաջին ուղղությունը Կոտայքի մարզն էր։ Մասնակիցներն այցելել են Գեղարդի վանական համալիր, Գառնու տաճար և «Քարերի սիմֆոնիա» բնական հուշարձան։ Գառնու տաճարի հարակից տարածքում «Մասունք» ավանդական երգի-պարի համույթը ներկայացրել է բնաշխարհի հետ հայ ժողովրդի մշակութային կապն արտահայտող ավանդական երգերի և պարերի ծրագիր։ Հնչել են «Խնկի ծառ», «Ցորեն եմ ցանե», «Ծառ փնջելու» պարերգը, ինչպես նաև կենդանիների պաշտամունքին և դրանց նմանակմանն առնչվող ավանդական պարեր՝ «Կռնկավեն», «Ղազ-ղազի», «Զաքենի» և այլ ստեղծագործություններ։

Գառնու տաճարի հարակից տարածքում կազմակերպվել է նաև ցուցահանդես-վաճառք՝ Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանի, «Տերյան» մշակութային կենտրոնի, տեղական արտադրողների և արհեստավորների մասնակցությամբ։

Դաշտային այցի երկրորդ ուղղությունը Գեղարքունիքի մարզն էր։ Սևան կատարած այցը մասնակիցներին հնարավորություն է տվել ծանոթանալու տարածաշրջանի բնական և մշակութային ժառանգությանը և բացահայտելու դրանց միջև առկա կապերը։

Այցը մեկնարկել է «Սևան» ազգային պարկի Նորաշենի արգելոցից, որտեղ մասնակիցները ծանոթացել են Սևանա լճի կենսաբանական նշանակությանը և տարածքի հարուստ կենսաբազմազանությանը։ Այնուհետև նրանք այցելել են Սևանի բուսաբանական այգի՝ ծանոթանալու տարածքում աճող և տեղական պայմաններին հարմարված բուսատեսակներին, այդ թվում՝ Կարմիր գրքում ընդգրկված տեսակներին։

Սևան քաղաքի տաղավարային գոտում մասնակիցները հնարավորություն են ունեցել ծանոթանալու տեղացի ստեղծագործողների աշխատանքներին և արտադրանքին։ «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» ՀԿ-ն ներկայացրել է հայկական խոհարարական ժառանգությունը՝ ավանդական ուտեստի պատրաստման ցուցադրության միջոցով։

Սևանի մշակույթի կենտրոնում մշակութային ծրագիրը շարունակվել է «Լճի մարդիկ․ Սևանի ձկնորսները» վավերագրական ֆիլմի դիտումով։ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ «Սևան երիտասարդական ակումբ» ՀԿ-ի կողմից նկարահանված ֆիլմը ներկայացնում է Սևանի ձկնորսական մշակույթը, ձկնորսների հիշողությունները և լճի հետ նրանց կապը։

Ֆիլմի ցուցադրությանը հաջորդել է հանդիպում և զրույց ֆիլմի հերոսների՝ Սևանի ձկնորսների հետ և ամփոփվել ԳԱՄՄԱ բենդի համերգով։ Օրվա ստեղծագործական ծրագիրը շարունակվել է «Բոհեմ» արվեստանոց-թեյարանում։ Տեղական բուսատեսակներից պատրաստված «Սևան թեյի» հյուրասիրությունը համադրվել է ստեղծագործական աշխատարանի հետ։

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում