Իրանի արտգործնախարարության խոսնակ Էսմայիլ Բաղաեին անդրադարձել է մեղադրանքներին, թե երկիրը ցանկանում է միջամտել Իսրայելի խորհրդարանական ընտրություններին: Նա շեշտել է՝ Իրանի համար տարբերություն չկա, թե ով կղեկավարի Իսրայելը, որը, նրա խոսքով, միայն բռնություն ու սպանություններ է բերել տարածաշրջան: Անդրադառնալով Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի և Պակիստանի բարձրաստիճան ղեկավարների այցին Թեհրան՝ ԱԳՆ խոսնակը նշել է՝ քննարկման օրակարգում են բազմաթիվ հարցեր, այդ թվում՝ զարգացումները Պաղեստինում և Լիբանանում: Բաղաեին նաև հայտարարել է, որ Իրանը հետևում է իրավիճակին և լիովին պատրաստ է պատասխանելու ցանկացած ռազմական ագրեսիայի:
Մանրամասները՝ միջազգային տեսաշարում:
Հեղինակ՝ Սյուզաննա Չրաղյան












