2026-ի հունվար-սեպտեմբերին՝ 2025-ի նույն ժամանակահատվածի համեմատ տնտեսական ակտիվության ցուցանիշը աճել է 6,9 տոկոսով. Պապոյան

Մոլորվելու հետևանքով ՀՀ-ում հայտնված Ադրբեջանի քաղաքացին վերադարձվել է. ԱԱԾ

Երևան – Աշտարակ ավտոճանապարհին վթարից տուժած 5 երեխաներից մեկի կյանքը փրկել չի հաջողվել, երկուսի վիճակը ծայրահեղ ծանր է, մյուս երկուսինը՝ միջին ծանրության. Ավանեսյան

ԿԸՀ-ն հրապարակել է ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները

2026-ի հունվար-սեպտեմբերին՝ 2025-ի նույն ժամանակահատվածի համեմատ տնտեսական ակտիվության ցուցանիշը աճել է 6,9 տոկոսով. Պապոյան

Մոլորվելու հետևանքով ՀՀ-ում հայտնված Ադրբեջանի քաղաքացին վերադարձվել է. ԱԱԾ

Երևան – Աշտարակ ավտոճանապարհին վթարից տուժած 5 երեխաներից մեկի կյանքը փրկել չի հաջողվել, երկուսի վիճակը ծայրահեղ ծանր է, մյուս երկուսինը՝ միջին ծանրության. Ավանեսյան

ԿԸՀ-ն հրապարակել է ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները

COP17. «Կանաչ գոտում» ներկայացվել է հայկական մշակույթը՝ ժողովրդական պարեր, VR տեխնոլոգիաներ, թանգարանային ծրագրեր

COP17. «Կանաչ գոտում» ներկայացվել է հայկական մշակույթը՝ ժողովրդական պարեր, VR տեխնոլոգիաներ, թանգարանային ծրագրեր

COP17-ի «Կանաչ գոտու» ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության տաղավարը հոկտեմբերի 25-ին նվիրված է եղել մշակույթին: Տաղավարի այցելուները հնարավորություն են ունեցել ծանոթանալու ստեղծարար ոլորտների դրամաշնորհային ծրագրերին, թատերահամերգային կազմակերպությունների նախաձեռնություններին, Հայաստանի մշակութային ժառանգությանը՝ թանգարանային հավաքածուներից և գիտական հրատարակություններից մինչև արվեստի հետ հաղորդակցվելու թվային ու ինտերակտիվ ձևաչափեր, թանգարանների կրթամշակութային ծրագրեր։ Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից:

ԿԳՄՍ նախարարության տաղավարում Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնը /ԺԵՊԱԿ/ ներկայացրել է հայկական ազգային մշակույթը և կենտրոնի կազմում գործող պետական վաստակավոր կոլեկտիվների գործունեությունը, որն ուղեկցվել է պարային կատարումներով։ Մասնավորապես՝ կենտրոնի կազմում գործող Հայաստանի երգի-պարի պետական անսամբլը, Հայաստանի պարի պետական անսամբլը, «Ակունք» պետական ազգագրական համույթը, «Բարեկամություն» պետական անսամբլը, Հայաստանի ազգային նվագարանների պետական նվագախումբը։

Մշակույթի օրվա շրջանակում ներկայացվել են «Մեկնարկ» տաղանդի զարգացման նպատակային ծրագիրը, «Կինոդպրոց՝ առանց սահմանների» կրթական ծրագիրը, կարճամետրաժ ֆիլմերի փառատոնը, «Ֆրեսկո» միջազգային փառատոնը, Երեխաների հատուկ ստեղծագործական կենտրոնի գործունեությունը։

Իրենց ծրագրերն ու նախաձեռնություններն են ներկայացրել Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը, Գյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնը։

Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնը ներկայացրել է «Դասարան+Դասական» կրթամշակութային ծրագիրը։

Մշակույթի օրվա ընթացքում առանձնահատուկ տեղ են զբաղեցրել թանգարանների թեմատիկ ծրագրերը։ «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը ներկայացրել է հնագիտական արժեքավոր գտածոների կրկնօրինակներ, տեղեկատվական նյութեր և կրթական ծրագրեր։ Այցելուները մասնակցել են «Վերականգնիր ինքդ» կրթական ծրագրին, ինչպես նաև VR ակնոցների միջոցով վիրտուալ շրջայց կատարել Գառնիի տաճարում՝ նորովի բացահայտելով դրա պատմությունն ու ճարտարապետությունը։

Արամ Խաչատրյանի տուն-թանգարանը ներկայացրել է կոմպոզիտորի կյանքին ու ստեղծագործական ժառանգությանը նվիրված հրատարակություններ, թանգարանային հուշանվերներ, «Ճամփորդենք Խաչատրյանի հետ» ծրագիրը և VR տեխնոլոգիաներով փորձառություններ։

Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանը ներկայացրել է արվեստագետի ժառանգությունը՝ համադրելով ավանդական և թվային ձևաչափերը։ Այցելուները VR տեխնոլոգիաներով ծանոթացել են «Հայաստան» պաննոյին, իսկ AR տեխնոլոգիաների միջոցով դիտել նրա ստեղծագործությունների կրկնօրինակները։ Ներկայացվել են նաև գրքեր, ալբոմներ, բացիկներ և կերամիկական աշխատանքներ։

Կոմիտասի թանգարան-ինստիտուտը ներկայացրել է նոր հրատարակություններ՝ առանձնակի անդրադառնալով կոմպոզիտորի ստեղծագործություններում բնության թեմային և մարդու ու բնության փոխառնչություններին։ Ցուցադրվել են նաև Կոմիտասին նվիրված հուշամեդալներ, կատալոգներ և հրատարակություններ։

Օրվա մշակութային ծրագիրն ամփոփվել է Կոմիտասի թանգարան-ինստիտուտի «Ամարակ» երգչախմբի ելույթով։

Հոկտեմբերի 26-ին ԿԳՄՍ նախարարության տաղավարը նվիրված է բարձրագույն կրթությանը և գիտությանը։ Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեն կներկայացնի գիտության ոլորտի դրամաշնորհային ծրագրերը, ինչպես նաև «Ակադեմիական քաղաք» ծրագիրը։

Հիշեցնենք, որ COP17-ի «Կանաչ գոտին» բաց է բոլոր այցելուների համար ամեն օր՝ ժամը 10։00–20։00-ն։

/

Բաժիններ

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում