Հայաստանը պահպանում է իր ինքնիշխանությունը TRIPP-ի ենթակառուցվածքների նկատմամբ: Այս մասին հայտարարել է արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարը՝ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում ներկայացնելով Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագծի վերաբերյալ ռազմավարական համագործակցության շրջանակային համաձայնագիրը։
Արարատ Միրզոյանն ընդգծել է, որ փաստաթղթում «ինքնիշխանություն» բառը կիրառված է 8 անգամ: Ըստ փաստաթղթի՝ Հայաստանը պահպանում է ինքնիշխանությունն իր սահմանների և մաքսային գործառույթների նկատմամբ և ունի իր սահմանային հսկողության բոլոր կետերում ֆիզիկական ներկայություն պահպանելու իրավունք։
Մանրամասները՝ Վարդուհի Արզումանյանի ռեպորտաժում։













