Արարատի մարզի դատախազությունը խախտումներ է հայտնաբերել բնապահպանական հողամասերի օտարման գործընթացում. պետշահերի հայց է ներկայացվել դատարան

Արմավիրի քրեական ոստիկանները կանխել են նախապատրաստվող սպանությունը․ երեք տղամարդ ձերբակալվել է

ՀԱՊԿ-ի հետ կապված մեր հետաքրքրությունները սպառված են. Նիկոլ Փաշինյան

Պրոցեսը տանում է դեպի դա, որ մենք 2027-ին կամ 2028-ին պաշտոնապես դիմենք ԵՄ լիարժեք անդամ դառնալու գործընթաց սկսելու հարցով. վարչապետ

Մեր խնդիրը որակապես նոր հանքարդյունաբերություն ունենալն է. Մհեր Գրիգորյանը՝ Mining Armenia Forum 2026-ին

Մեր խնդիրը որակապես նոր հանքարդյունաբերություն ունենալն է. Մհեր Գրիգորյանը՝ Mining Armenia Forum 2026-ին

Միջազգային էներգետիկ գործակալության գնահատականներով՝ կրիտիկական հանքային ռեսուրսների պահանջարկն առաջիկայում շարունակելու է աճել։ Միայն պղնձի պահանջարկը մինչև 2040 թվականը կավելանա շուրջ 7 միլիոն տոննայով: Այս մասին Mining Armenia Forum 2026-ին ասաց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:

«Հայաստանն ունի հանքարդյունաբերության երկար պատմություն և միջազգային շուկաներում պահանջված մետաղներ, այդ թվում՝ պղինձ և մոլիբդեն։ Մեր խնդիրը պարզապես ավելի շատ հանքարդյունաբերություն ունենալը չէ։ Մեր խնդիրը որակապես նոր հանքարդյունաբերություն ունենալն է»,- ասաց նա՝ հավելելով, որ երկրների մրցունակությունը պայմանավորված է ոչ միայն բնական պաշարներով, այլև կանխատեսելի կարգավորմամբ, կայուն հարկային միջավայրով, արդյունավետ պետական կառավարմամբ, ենթակառուցվածքներով և ներդրողների համար հասկանալի քաղաքականությամբ։

Անդրադառնալով տարածաշրջանային հնարավորություններին՝ փոխվարչապետը նշեց, որ խաղաղության հաստատումն ու կապուղիների ապաշրջափակումը կարող են նոր հեռանկարներ բացել Հայաստանի տնտեսության համար։

«Ավելի բաց և կապակցված տարածաշրջանում Հայաստանը կարող է ձգտել ոչ միայն հումք արտահանող երկրի դիրքին, այլև ձևավորել ավելի լայն հանքարդյունաբերական և արդյունաբերական էկոհամակարգ»,- ասաց նա՝ հավելելով, որ Հայաստանը պետք է նաև իր հանքային ներուժն օգտագործի այնպես, որ մրցունակ լինի ոչ միայն պաշարներով, այլև կառավարման որակով, մասնագետներով, տեխնոլոգիաներով և պատասխանատու բիզնես մշակույթով։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում