Արմավիրի տարածաշրջանի մի քանի գյուղեր կապող՝ մոտ 4,2 կմ երկարությամբ ճանապարհը հիմնանորոգվում է. «Ճանապարհային դեպարտամենտ»

Արմավիրի տարածաշրջանի մի քանի գյուղեր կապող՝ մոտ 4,2 կմ երկարությամբ ճանապարհը հիմնանորոգվում է. «Ճանապարհային դեպարտամենտ»

ՀՀ պետական բյուջեի միջոցներով հիմնանորոգվում է Տ-3-47/Հ-17/-Լուկաշին-Նորավան-Արմավիր տեղական նշանակության ավտոճանապարհի կմ3+140-կմ7+300 հատվածը։ Ճանապարհը միմյանց է կապում Արմավիրի տարածաշրջանի մի քանի գյուղեր, և հիմնանորոգումից հետո ինտենսիվությունն է՛լ ավելի կմեծանա։ Այդ մասին հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից:

Ըստ նախագծի՝ նախատեսված է երկշերտ ասֆալտբետոնե ծածկի տեղադրում, ինչի արդյունքում ճանապարհը ոչ միայն բարեկարգվելու է, այլև դառնալու է ավելի լայն, ունենալու է մայթեր ու ջրահեռացման համակարգեր։

Մոտ 4.2 կմ երկարությամբ ճանապարհի նորոգումը մեծ հնարավորություններ է ստեղծում գյուղատնտեսությամբ զբաղվող գյուղացիների համար։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում