Շվեյցարիան ցանկանում է աջակցել խաղաղության գործընթացին, եթե երկու կողմերը ցանկանան. ԵԱՀԿ նախագահը՝ Միրզոյանին

Շվեյցարիան ցանկանում է աջակցել խաղաղության գործընթացին, եթե երկու կողմերը ցանկանան. ԵԱՀԿ նախագահը՝ Միրզոյանին

Շվեյցարիան ողջունում է դրական դինամիկան, որ ստեղծվել է խաղաղության համաձայնագրի նախաստորագրմամբ: Կայուն խաղաղությունը, կարելի է ասել, արդեն հնարավոր է: Այդ մասին Հայաստանի արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ ասաց ԵԱՀԿ նախագահ, Շվեյցարիայի Համադաշնության արտաքին հարաբերությունների դաշնային դեպարտամենտի ղեկավար Իգնասիո Կասիսը:

Ըստ ԵԱՀԿ պաշտոնյայի՝ սա կարևոր է ոչ միայն Հայաստանի և Ադրբեջանի համար, այլև ամբողջ Հարավային Կովկասի տարածաշրջանի: Միաժամանակ պաշտոնյան ընդգծեց, որ դեռ մարտահրավերներ մնում են հատկապես մարդասիրական խնդիրների լուծման առումով:

«Ես խրախուսում եմ ձեր երկու երկրներին, սիրելի՛ բարեկամ, շարունակել ջանքերը՝ հասնելու ստորագրմանը, խաղաղության և հարաբերությունների կարգավորման իրագործմանը:

Շվեյցարիան ցանկանում է աջակցել այդ գործընթացին, եթե երկու կողմերը ցանկանան՝ հաշվի առնելով երկխոսությունների և խաղաղության հաստատման փորձառությունը, որ մենք ունենք: Մեր երկարատև փորձառությունը Հայաստանում ևս օգտակար կլինի»,- ասաց նա:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում