Կիևը շարունակում է հետախուզական տվյալներ ստանալ ԱՄՆ-ից. Թրամփ

Կրեմլից անդրադարձել են Ռուսաստանի և Ուկրաինայի միջև էներգետիկ հրադադարի վերաբերյալ Դոնալդ Թրամփի հայտարարությանը:

Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ այդ հարցով շփումները շարունակվում են, և երբ ասելիք ունենան, անպայման կտեղեկացնեն հանրությանը: Ում հետ է երկխոսում Մոսկվան՝ Վաշինգտոնի՞, թե՞ Կիևի՝ Կրեմլի խոսնակը չի հստակեցրել: Իսկ ինչ վերաբերում է Պուտին-Զելենսկի հնարավոր հանդիպմանը, Պեսկովի խոսքով, Մոսկվայի դիրքորոշումը չի փոխվել:

Ավելի վաղ ռուսական կողմը քանիցս հայտարարել է, որ այդ հանդիպումը կարող է տեղի ունենալ Մոսկվայում, ինչը ուկրաինական կողմի համար անընդունելի է:

Խոսելով ԱՄՆ-Ռուսաստան դիզելային գործարքի մասին՝ Պեսկովը շեշտել է՝ ուղղակի կապ չի տեսնում այդ քայլի և դրա դիմաց Ռուսաստանի կողմից զիջումների անհրաժեշտության միջև: Նրա խոսքով՝ գործարքը ձեռնտու է թե՛ Մոսկվային, թե՛ Վաշինգտոնին, թե՛ համաշխարհային շուկաներին:

Պեսկովը հավելել է՝ Ռուսաստանը մրցունակ արտադրանք ունի, վաճառում է իր էներգակիրները տարբեր հետաքրքրված կողմերի և կշարունակի դա անել։ Միևնույն ժամանակ, նա չի բացառել, որ Եվրոպական միության նոր պատժամիջոցները կարող են խոչընդոտել Մոսկվայի և Վաշինգտոնի պայմանավորվածությունները։

Միջազգային այլ լուրեր՝ Դիանա Գասպարյանի տեսաշարում։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում