Մասշտաբային միջոցառման իրական պատկերի հետևում հսկայական աշխատանք է. COP17-ի ծախսերի վերաբերյալ ընդդիմադիրների շահարկումներին արձագանքել է Շրջակա միջավայրի նախարարության պաշտոնյան: Բոլոր գնումներն իրականացվում են ՄԱԿ-ի սահմանած չափորոշիչներին համապատասխան, և Հայաստանը, որպես համաժողովը ընդունող երկիր, պարտավոր է պահպանել այդ չափորոշիչները: Մեկ կազմակերպության հետ կնքած պայմանագրի վերաբերյալ պնդումներին պարզաբանել են, որ առանց նախարարության մասնակցության ընտրությունը կայացրել է ՄԱԿ-ի ներկայացուցիչը:
Հեղինակ՝ Մերի Խաչատրյան











