Կարծում եմ՝ մեզ օգտագործում են. Զելենսկին` Ռուսաստանի և ԱՄՆ-ի գործարքի մասին

Կարծում եմ՝ մեզ օգտագործում են. Զելենսկին` Ռուսաստանի և ԱՄՆ-ի գործարքի մասին

Վոլոդիմիր Զելենսկին մեկնաբանել է Ռուսաստանի և ԱՄՆ-ի նախագահների հեռախոսազրույցը, նշել` «Վլադիմիր Պուտինին արված նվերները խաղաղություն չեն բերի»:

Նրա խոսքով՝ առանց ապաէսկալացիայի շուրջ պայմանավորվածությունների Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ցանկացած մեղմացում ակնհայտ թուլություն է. այն քաջալերում է Մոսկվային շարունակել պատերազմը և ավելի քիչ հարգել Ամերիկային։

«Դիզվառելիքի գործարքին Ռուսաստանը կպատասխանինոր ահաբեկչությամբ: Մոսկվային նավթամթերք վաճառելու հնարավորություն տալը ներդրում է պատերազմի մեջ: Կարծում եմ՝ մեզ օգտագործում են, սա գործընկերային չէ», - մտահոգություն է հայտնել Ուկրաինայի նախագահը:

Զելենսկին հավելել է՝ Վաշինգտոնից ակնկալում է արդար աջակցություն և Մոսկվայի նկատմամբ կոշտ դիրքորոշում:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում