Սևանում սիգի արդյունագործական որսի թույլատրելի չափաքանակն ավելացվել է ավելի քան 700 տոննայով: Մասնագետները նշում են, որ արդյունագործական որսի քանակի ավելացմանը նպաստել է ձվադրման պայմանների բարելավումը, ինչը լճի մակարդակի բարձրացման և ջրի որակի լավացման արդյունք է: Նաև ձվադրման շրջանում այժմ պաշարների ավելի պատշաճ պահպանություն է իրականացվում:
Ձկան պաշարների ավելացումը որսի ավելի մեծ քվոտայի հնարավորություն է տալիս:
Հեղինակ՝ Վարդուհի Արզումանյան













