Վեց դեսպան ու ՆԱՏՕ-ում ՀՀ առաքելության ղեկավարը հետ են կանչվել. նախագահը հրամանագրեր է ստորագրել

Այսօր պատմական օր է՝ մեկնարկում է TRIPP նախագծի գործնական փուլը. վարչապետ

Ադրբեջանի իշխանություններն ընդդիմադիր Ալի Քերիմլիին մեղադրում են «Կրեմլի աջակցությամբ պետական հեղաշրջում կազմակերպելու փորձի» համար. Վահրամ Աթանեսյանի անդրադարձը

Մեր էներգահամակարգը հարևան երկրների համակարգերին ինտեգրելու նախագծերը ՀԷՑ-ի շուրջ տեղի ունեցող գործընթացների հետ փոխկապակցելու փորձերը մանիպուլյացիա են․ Պետրոսյան

Կկարգավորվեն Հայաստանի և Ղրղզստանի քաղաքացիների փոխադարձ այցելությունների, մուտքի, ելքի, տարանցման և ժամանակավոր գտնվելու հետ կապված հարցերը

Կկարգավորվեն Հայաստանի և Ղրղզստանի քաղաքացիների փոխադարձ այցելությունների, մուտքի, ելքի, տարանցման և ժամանակավոր գտնվելու հետ կապված հարցերը

Կառավարության հավանությանն է արժանացել «Հայաստանի Հանրապետության Կառավարության և Ղրղզական Հանրապետության նախարարների կաբինետի միջև քաղաքացիների այցելությունների և գտնվելու կարգի մասին» համաձայնագրի ստորագրման առաջարկությունը:

Հիմնավորման համաձայն՝ երկու երկրների միջև հարաբերությունները զարգանում են բարեկամական և փոխադարձ հարգանքի հիման վրա, առկա է քաղաքական երկխոսություն ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերում։

Համաձայնագրի ստորագրումը նպատակ ունի կարգավորել երկու պետությունների քաղաքացիների փոխադարձ այցելությունների, մուտքի, ելքի, տարանցման և ժամանակավոր գտնվելու հետ կապված հարցերը։

Մասնավորապես, համաձայնագրով նախատեսվում է սահմանել՝ կողմերի քաղաքացիների մուտքի և ելքի համար ընդունելի ճանապարհորդական փաստաթղթերի շրջանակը, առանց մուտքի արտոնագրի մուտքի և գտնվելու պայմանները, միմյանց պետությունների տարածքում գտնվելու ժամկետները, սահմանային անցման կետերով մուտքի և ելքի կարգը, քաղաքացիների գտնվելու վայրի գրանցման հետ կապված հարցերը, մուտքի կամ գտնվելու սահմանափակման հնարավոր հիմքերը, կորցրած կամ անվավեր ճանաչված ճանապարհորդական փաստաթղթերի վերաբերյալ իրավասու մարմինների համագործակցությունը։

Հավանություն է տրվել նաև ՀՀ կառավարության և ՂՀ նախարարների կաբինետի միջև ռեադմիսիայի մասին համաձայնագրի և համաձայնագրի իրականացման կարգի մասին կիրարկման արձանագրության ստորագրման առաջարկություններին: Համաձայնագրի նպատակն է հնարավորություն ընձեռել երկու երկրների միջև զարգացնել համագործակցությունը միգրացիայի և անօրինական միգրացիայի ոլորտներում։

Կողմերի օրենսդրությանը համապատասխան պատասխանատվություն է սահմանվելու յուրաքանչյուրի տարածքում կամ տարածքով օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց անօրինական միգրացիայի համար, ինչպես նաև կողմերի տարածքներում անօրինական գտնվող երրորդ պետությունների քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց ռեադմիսիայի կիրառման համար։

Ստեղծվելու են միգրացիոն գործընթացների կարգավորման, արագ և արդյունավետ ընթացակարգերի և երկկողմ համագործակցության համար իրավական հիմքեր։

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում