Խորհրդարանի նիստն անցել է լարված մթնոլորտում: «Ուժեղ Հայաստան»-ի ներկայացուցիչների հայտարարությունները ընդհատել է ԱԺ նախագահը՝ պահանջելով վերադառնալ օրակարգի հարցերին: Իսկ oրակարգում եղել է եկեղեցում առաջացած ճգնաժամի հարցով քննիչ հանձնաժողովի անդամների թիվը սահմանելու հարցը: Խորհրդարանն այսօր սպառել է քառօրյայի օրակարգը:
Հեղինակ՝ Վարդուհի Արզումանյան













