Արմավիրի համայնքային ոստիկանները ապօրինի պահվող զենք-զինամթերք են հայտնաբերել

Արմավիրի համայնքային ոստիկանները ապօրինի պահվող զենք-զինամթերք են հայտնաբերել

ՆԳՆ ոստիկանության ծառայողները հետևողականորեն շարունակում են ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման ուղղությամբ բացատրական աշխատանքները։ Այդ մասին հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից:

Համայնքային ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել է,  որ Արմավիր քաղաքից Հացիկ գյուղ տանող ճանապարհին՝ կամրջի տակ, զենք-զինամթերք է թողնել։

Համայնքային ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողները նշված վայրում հայտնաբերել են «ԱԿՄ» տեսակի ինքնաձիգ, տարբեր տրամաչափի և տեսակի 5 հրացան, «Վալտեր» տեսակի ատրճանակ, 7,62 մմ տրամաչափի 29 փամփուշտով լիցքավորված փամփշտատուփ և ազդանշանային ու լուսաձայնային 2 ական:

ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնել ոստիկանություն՝ քրեական պատասխանատվությունից խուսափելու համար։

logo
Eurovision
qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©