ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության օրակարգը քննարկվել է Միրզոյան-Բարնս հանդիպմանը

Հոկտեմբերի 1-ին ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի՝ ժողովրդավարության, մարդու իրավունքների և աշխատանքի հարցերով տեղակալ Ռայլի Բարնսի հետ։

Զրուցակիցները քննարկել են ՀՀ-ԱՄՆ համապարփակ ռազմավարական գործընկերության օրակարգի հարցեր. գոհունակությամբ ընդգծվել է Գործընկերության կանոնադրությամբ սահմանված տարբեր ոլորտներում դինամիկ աճող փոխգործակցությունը:

Մտքեր են փոխանակվել ժողովրդավարության և իրավունքի գերակայության ամրապնդման, ինչպես նաև երկու երկրների հասարակությունների միջև քաղաքակրթական ընդհանրությունների վրա հիմնված կապերի խթանման ուղղությամբ շարունակական աշխատանքների շուրջ:

Արարատ Միրզոյանը և Ռայլի Բարնսը քննարկել են տարածաշրջանային զարգացումները և հաստատված խաղաղության պայմաններում տնտեսական փոխկապակցվածության զարգացման նպատակով իրականացվող ծրագրերը: Մտքեր են փոխանակվել խաղաղության հետագա ամրապնդման ուղղությամբ հնարավոր քայլերի շուրջ։ Անդրադարձ է կատարվել հումանիտար բնույթի հարցերի:

logo
Eurovision
qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©