Աշխատանքային կենսաթոշակի վերաբերյալ որոշումները քաղաքացիներին կուղարկվեն SMS-ով

Աշխատանքային կենսաթոշակի վերաբերյալ որոշումները քաղաքացիներին կուղարկվեն SMS-ով

Միասնական սոցիալական ծառայությունից տեղեկացնում են, որ աշխատանքային կենսաթոշակի նշանակման նպատակով Ձեր կողմից ներկայացված դիմումների հիման վրա կայացված որոշումները այսուհետ կուղարկվեն ինքնաշխատ եղանակով՝ դիմումում նշված հեռախոսահամարին SMS հաղորդագրության միջոցով։

Որոշմանը ծանոթանալու համար անհրաժեշտ է անցնել SMS հաղորդագրության մեջ նշված հղումով և բացել ծանուցագիրը։

Ծանուցագիրը պարունակում է տեղեկատվություն՝

• կենսաթոշակի նշանակման ժամկետի և չափի,

• հաշվարկված աշխատանքային ստաժի,

• կամ կենսաթոշակ նշանակելը մերժելու պատճառների վերաբերյալ։

Լրացուցիչ հարցերի դեպքում կարող եք զանգահարել 114 հեռախոսահամարով, գրավոր դիմել [email protected] էլեկտրոնային փոստի հասցեին կամ այցելել Միասնական սոցիալական ծառայության ցանկացած տարածքային կենտրոն։

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում