Քննարկվել է ՀՀ կառավարության և ԱՄՀ–ի միջև համագործակցության ընթացքը

Քննարկվել է ՀՀ կառավարության և ԱՄՀ–ի միջև համագործակցության ընթացքը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հայաստանյան առաքելության ղեկավար Ալեքսանդր Թիմանին։

Վարչապետը կարևորել է ՀՀ կառավարության և ԱՄՀ–ի միջև ձևավորված սերտ համագործակցությունն ու մեր երկրում համատեղ իրականացվող ծրագրերը։ Այս առումով, Նիկոլ Փաշինյանը հավելել է, որ ԱՄՀ–ի հետ իրականացվող ծրագրերը նպաստում են ՀՀ Կառավարության բարեփոխումների օրակարգի արդյունավետ իրականացմանը։

Ալեքսանդր Թիմանն ընդգծել է ՀՀ կառավարության հետ փոխգործակցության արդյունավետությունը և նշել, որ ԱՄՀ–ն ևս շահագրգիռ է համատեղ օրակարգի հետևողական առաջմղման գործում։

Զրուցակիցները քննարկել են ընթացիկ համագործակցությանը և հետագա ծրագրերին վերաբերող հարցեր։ Անդրադարձ է կատարվել մակրոտնտեսական զարգացումներին և հարկաբյուջետային քաղաքականության հիմնական ուղղություններին: Մտքեր են փոխանակվել նաև տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացների, այդ թվում՝ ենթակառուցվածքային նախագծերի շուրջ։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում