ԿԸՀ-ն ներկայացրել է ՀՀ 4 համայնքում ՏԻՄ ընտրությունների մասնակցության նախնական արդյունքները ժամը 11:00-ի դրությամբ

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, այսօր ՏԻՄ ընտրություններ են անցկացվում Լոռու մարզի Թումանյան, Լերմոնտովո, Արմավիրի մարզի Ֆերիկ և Կոտայքի մարզի Արզնի համայնքներում:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ներկայացրել է ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ժամը 11:00-ի դրությամբ.
Արմավիրի մարզի Ֆերիկ համայնք-7.98%
Լոռու մարզի Թումանյան համայնք-13.91%
Լոռու մարզի Լերմոնտովո համայնք-5.07%
Կոտայքի մարզի Արզնի համայնք-8.49%:
Ընտրական տեղամասերում ընտրողների գրանցման նպատակով գործածվելու են 19 տեխնիկական սարքավորումներ։
Ընտրությունների ընթացքին հետևելու նպատակով ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը հավատարմագրել է դիտորդական առաքելություն՝ «Ականատես» համատեղ դիտորդական առաքելություն, «Ազատ քվե» և Անկախ դիտորդ հասարակական դաշինք։
Ընտրությունները լուսաբանելու նպատակով հավատարմագրվել է զանգվածային լրատվության միջոց։
Դիտումներ586






