ՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Կոտայքի մարզերում

ՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Կոտայքի մարզերում

Այսօր անցկացվելիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ընտրացուցակների ճշգրտման աշխատանքների շրջանակում՝ ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները քաղաքացիներին ծառայություններ կմատուցեն՝

Կոտայքի մարզի Արզնի համայնքում՝ համայնքապետարանի հարևանությամբ,

Լոռու մարզի Լերմոնտովո համայնքում՝ համայնքապետարանի հարևանությամբ,

Լոռու մարզի Թումանյան համայնքում՝ համայնքապետարանի հարևանությամբ։

Շրջիկ սպասարկման գրասենյակներում կիրականացվեն ընտրացուցակների ճշգրտմանն առնչվող անհրաժեշտ գործառույթները։

Ծառայությունները կմատուցվեն ընտրությունների մեկնարկից մինչև ավարտ՝ ժամը 08։00-ից մինչև 20։00-ն։ Այդ մասին տեղեկացնում է ՀՀ ՆԳՆ-ն:

Հիշեցնենք՝ այսօր ՏԻՄ ընտրություններ են անցկացվում Լոռու մարզի Թումանյան, Լերմոնտովո, Արմավիրի մարզի Ֆերիկ և Կոտայքի մարզի Արզնի համայնքներում:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում