Քաղաքացիական ծառայության գրասենյակում քննարկվել են հանրային կառավարման բարեփոխումների շրջանակում համագործակցության հարցեր

Քաղաքացիական ծառայության գրասենյակում քննարկվել են հանրային կառավարման բարեփոխումների շրջանակում համագործակցության հարցեր

Սույն թվականի սեպտեմբերի 25-ին ՀՀ վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակում տեղի է ունեցել աշխատանքային հանդիպում ՍԻԳՄԱ-ի քաղաքականության ավագ խորհրդական և հայաստանյան գրասենյակի համակարգող Բլանկա Լազարոյի հետ։ Այդ մասին հայտնում են Քաղաքացիական ծառայության գրասենյակից:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի Հանրապետության Հանրային կառավարման բարեփոխումների ռազմավարության շրջանակներում Գրասենյակի հանձնառությունների, դրանցից բխող հիմնական գործողությունների և միջոցառումների իրագործման համար համապատասխան աջակցության ապահովման վերաբերյալ մի շարք հարցեր։

Ձեռք են բերվել պայմանավորվածություններ նշյալ միջոցառումների շրջանակներում, ինչպես նաև այլ հնարավոր ոլորտներում սերտ համագործակցություններ ապահովելու և զարգացնելու առնչությամբ։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում