Հաստատվել է ՀԾԿՀ 2027 թվականի գործունեության ծրագիրը

Հաստատվել է ՀԾԿՀ 2027 թվականի գործունեության ծրագիրը

Սեպտեմբերի 25-ին ՀԾԿՀ նախագահ Մեսրոպ Մեսրոպյանի նախագահությամբ տեղի ունեցած նիստում Հանձնաժողովը հաստատել է 2027 թվականի գործունեության ծրագիրը։

Ծրագրով նախատեսված աշխատանքները ներկայացված են առանձին ուղղություններով և ներառում են օրենսդրական նախաձեռնությունների, Հանձնաժողովի իրավական ակտերի բարեփոխումների, սակագնային քաղաքականության, լիցենզավորման, սպառողների շահերի պաշտպանության, կարգավորվող ընկերությունների ֆինանսատնտեսական գործունեության վերլուծության, ներդրումային ծրագրերի համաձայնեցման և գնումների գործարքների մոնիթորինգի ուղղություններով իրականացվելիք աշխատանքները։

Առանձին անդրադարձ է կատարվել նաև 2027 թվականի ընթացքում Հանձնաժողովի կողմից բյուջետային մուտքերի ապահովման ուղղությամբ նախատեսվող աշխատանքներին։

Առավել մանրամասն՝ այստեղ։

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում