1.1 միլիարդի սուբվենցիոն ծրագրեր Արենիում. կլուծվի նաև նոր թաղամասերի ջրի խնդիրը
Սուբվենցիոն ծրագրով 1.1 միլիարդ դրամի աշխատանքներ են իրականացվում Արենի համայնքում: Չիվա բնակավայրում, օրինակ, խորհրդային տարիներին կառուցված ջրագծերն են նորով փոխարինվում: Շուրջ 12 կմ խմելու ջրի ներքին ցանցի կառուցումից հետո նաև ջրաչափեր կտեղադրվեն, ինչը ջրի խնայողության հնարավորություն կտա: Մաշված ջրագծերի պայմաններում համայնքի բարձրադիր գոտիների բնակիչներին ջուր հասցնել չի հաջողվում: Ջրագծերը փոխվում են նաև Ելփինում: Զարգացող գյուղատնտեսությունը մի կողմից, բայց ջրի խնդիրը հատկապես սրվում է համայնքներում տնտեսությունների թվի ավելացմանը զուգընթաց:
Մանրամասները՝ Վարդուհի Արզումանյանի ռեպորտաժում:









