Ամրապնդում ենք Ուկրաինայի օդային պաշտպանությունը. Մակրոն

Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում հանդիպել են Ֆրանսիայի և ԱՄՆ-ի նախագահները: Էմանուել Մակրոնը և Դոնալդ Թրամփը պայմանավորվել են համատեղ աշխատել՝ թուլացնելու էներգետիկ շուկաներում լարվածությունը, պաշտպանելու Մերձավոր Արևելքում կարևորագույն ենթակառուցվածքները և ապահովելու Հորմուզի նեղուցում նավագնացության ազատությունը։ «Նաև համատեղ ջանքեր կգործադրենք, որ Ուկրաինայի էներգետիկ և քաղաքացիական ենթակառուցվածքներին հարվածները դադարեցվեն:

Պետք է շտապ լուրջ բանակցություններ սկսենք Ռուսաստանի և Ուկրաինայի միջև խաղաղության պայմանների շուրջ»,- գրել է Մակրոնը Իքսի էջում։

Ֆրանսիայի նախագահը հանդիպել է նաև Վոլոդիմիր Զելենսկու հետ: Նա հավատացրել է, որ Փարիզը Կիևի կողքին կլինի և կօգնի դիմակայել ձմռանը, քանի որ ռուսական հարվածներից միլիոնավոր ընտանիքներ կարող են զրկվել ջեռուցումից և էլեկտրաէներգիայից։ «Ամրապնդում ենք Ուկրաինայի օդային պաշտպանությունը՝ տրամադրելով ռադարներ և ՀՕՊ հրթիռներ»,- շեշտել է Ֆրանսիայի նախագահը։ Նա Զելենսկու հետ քննարկել է նաև Թրամփի հետ հանդիպման արդյունքները:

Մանրամասները՝ տեսաշարում:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում