Կեղծ խմիչքի և ծխախոտի իրացման դեպք՝ Ջերմուկում․ հայտնաբերվել են կեղծ ծխախոտի 1738 տուփ և 24 շիշ օղի

Համայնքային ոստիկանության Ջերմուկի բաժնի ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Ագարակի 31-ամյա բնակիչը իրացման նպատակով Ջերմուկ է բերում կեղծ խմիչք և ծխախոտ։ Տեղեկությունն իրացվել է Մեղրիի համայնքային ոստիկանների հետ։ Այդ մասին հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից:

Օպերատիվ-հետախուզական համատեղ միջոցառումներն արդյունք են տվել սեպտեմբերի 3-ին։ Մեղրիից Ջերմուկ ժամանելիս ժամը 18․30-ին տղամարդը ձերբակալվել և իր վարած «Նիսան» մակնիշի մեքենայով հանդերձ տեղափոխվել է Ջերմուկի բաժին։

Վայոց ձորի մարզային քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կատարված զննությամբ տղամարդու վարած մեքենայում հայտնաբերվել է կեղծ օղու 24 շիշ և տարատեսակ ծխախոտի 1738 տուփ, որոնցից 20-ը՝ առանց որևէ գրառման։

Նախաքննությունը շարունակվում է։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում