ՀՀ Անկախության 35-ամյակին նվիրված պաշտոնական ընդունելություն՝ Մոնտեվիդեոյում

ՀՀ Անկախության 35-ամյակին նվիրված պաշտոնական ընդունելություն՝ Մոնտեվիդեոյում

Սեպտեմբերի 16-ին ՀՀ դեսպանությունը Մոնտեվիդեոյում կազմակերպել է հանդիսավոր ընդունելություն ՀՀ Անկախության 35-ամյակի կապակցությամբ: Այս մասին հայտնում է դեսպանությունը։

Միջոցառմանը ներկա են գտնվել Ուրուգվայի Պաշտպանության նախարար Սանդրա Լասոն, Ուրուգվայի նախկին նախագահ Լուիս Ալբերտո Լակաժե Էռերան, գործադիր և օրենսդիր մարմինների մի շարք անդամներ, բազմաթիվ օտարերկրյա դեսպաններ, հայ համայնքի ներկայացուցիչներ և այլ հյուրեր:

Միջոցառման ընթացքում տեղի է ունեցել նաև Ուրուգվայի Ազգային փոստի կողմից ՀՀ Անկախության 35-ամյակին նվիրված փոստային նամականիշի մարման պաշտոնական արարողությունը։

Միջոցառման շրջանակներում ելույթներով են հանդես եկել ՀՀ դեսպան Մարիամ Գևորգյանը, Պաշտպանության նախարար Սանդրա Լասոն և Ազգային փոստի փոխնախագահ Խոսե Պերեիրան:

Երեկոյի ընթացքում պարային կատարումներով են հանդես եկել «Գայանե» և «Շիրազ» պարային համույթները:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում