Քրեական ոստիկանների հերթական բացահայտումը․ հայտնաբերվել է 225 գրամ մարիխուանա, 110 գրամ կոկաին և խոշոր գումար

ՄՄարո Թարվերդյան

Քրեական ոստիկանության թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները ստացած հերթական օպերատիվ տվյալը սկսել էին իրացնել դեռևս օգոստոսի 13-ին։ Թմրամիջոց ապօրինի ձեռք բերելու, պահելու և իրացնելու կասկածանքով Երևանի Արշակունյաց պողոտայում ձերբակալել և «Նիսան» մակնիշի ավտոմեքենայով հանդերձ Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժին էին տեղափոխել մայրաքաղաքում բնակվող 35 և 38 տարեկան երկու տղամարդու։

Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կատարված խուզարկությամբ նրանց ավտոմեքենայում հայտնաբերվել էր կոկաին տեսակի թմրամիջոցի նմանվող զանգված։ 

Հիմնավորվեց նաև քրեական ոստիկանների օպերատիվ տեղեկությունը, որ տղամարդիկ թմրանյութը ձեռք էին բերել մի կնոջից։ Օգոստոսի 19-ին իր շենքի բակում ձերբակալվեց և նախաքննական մարմին ներկայացվեց նաև կինը։

Նույն օրը դատարանի որոշման հիման վրա կատարված խուզարկությամբ կնոջ տանը նույնպես հայտնաբերվեց կոկաինի նմանվող զանգված։ Նրան առաջադրվեց մեղադրանք և խափանման միջոց կիրառվեց տնային կալանքը: 

Շարունակելով օպերատիվ-հետախուզական միջոցառումները՝ քրեական ոստիկանները ստացան հավաստի տեղեկություն, որ կինը թմրանյութը ձեռք է բերել Արարատի մարզի Մրգավան գյուղում բնակվող 49-ամյա մի տղամարդուց։

Սեպտեմբերի 11-ի երեկոյան, համագործակցելով Կոտայքի մարզի պարեկային ծառայողների հետ, քրեական ոստիկանները Երևանի Աճառյան փողոցում ձերբակալեցին 49-ամյա տղամարդուն և իր վարած «Հոնդա» մակնիշի մեքենայով հանդերձ տեղափոխեցին Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժին, ապա՝ ներկայացրին վարույթն իրականացնող մարմին: 

Դատարանի որոշմամբ նույն օրը Մրգավան գյուղի նրա տանը կատարված խուզարկությամբ հայտնաբերվեցին 225 գրամ մարիխուանայի և 110 գրամ կոկաինի նմանվող զանգվածներ, հոգեմետ 17 դեղահաբ, մարիխուանայի հետքերով աղաց, զիպ փականով տոպրակներ։

Հայտնաբերվեց նաև չհրկիզվող պահարան, որում կար 810 հազար ռուբլի, մոտ երկուսուկես միլիոն դրամ և 33 500 դոլար։ Ըստ տեղեկության՝ սրանք թմրանյութերի իրացումից ստացված գումարներ են։

49-ամյա տղամարդը կալանավորվել է։ Նախաքննությունը շարունակվում է։

Քննարկվել են ««Բնակության պետությունից դուրս գտնվող աշխատողների հետ արտադրությունում դժբախտ պատահարների քննության կարգի մասին» համաձայնագրում փոփոխությունները

Քննարկվել են ««Բնակության պետությունից դուրս գտնվող աշխատողների հետ արտադրությունում դժբախտ պատահարների քննության կարգի մասին» համաձայնագրում փոփոխությունները

Սահմանադրական դատարանի նախագահի ընտրության հարցով նիստը տեղի կունենա նոյեմբերի 6-ին

Սահմանադրական դատարանի նախագահի ընտրության հարցով նիստը տեղի կունենա նոյեմբերի 6-ին

Դատախազությունը Աչաջրի գյուղապետարանի վարչական շենքի մարզադահլիճը համայնքին վերադարձնելու նպատակով պետշահերի հայց է ներկայացրել դատարան

Դատախազությունը Աչաջրի գյուղապետարանի վարչական շենքի մարզադահլիճը համայնքին վերադարձնելու նպատակով պետշահերի հայց է ներկայացրել դատարան

«Արգելոցապարկային համալիր»-ի տիրապետմանն է վերադարձվել Ջրվեժ համայնքում գտնվող 5000 քմ մակերեսով հողատարածքը

«Արգելոցապարկային համալիր»-ի տիրապետմանն է վերադարձվել Ջրվեժ համայնքում գտնվող 5000 քմ մակերեսով հողատարածքը

Վարպետաց դաս՝ «Հայաստանի պետական շահերի պաշտպանություն» ուսանողական 1-ին դատախաղ-մրցույթի մասնակիցների համար

Վարպետաց դաս՝ «Հայաստանի պետական շահերի պաշտպանություն» ուսանողական 1-ին դատախաղ-մրցույթի մասնակիցների համար

Վրաստանի Սահմանադրական դատարանը շարունակում է հինգ ընդդիմադիր ուժերի գործունեությունն արգելելու քննությունը

Վրաստանի Սահմանադրական դատարանը շարունակում է հինգ ընդդիմադիր ուժերի գործունեությունն արգելելու քննությունը

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում