Փոքրիկ Սամվելի խնդրանքը վարչապետին կատարվեց

ԱԱրևիկ Աբելյան

Արարատի մարզի Սիս գյուղի բնակիչ 10-ամյա Սամվել Հովհաննիսյանի խնդրանքը կատարվեց՝ գյուղի ճանապարհն արդեն վերանորոգված է: Վարչապետը, որին ամիսներ առաջ  դիմել էր  երեխան, այսօր Արարատի մարզ այցելության ընթացքում ծանոթացել է աշխատանքներին:

«Մենք հիմա ճանապարհ ունենք, հետո գյուղապետի հետ գյուղի բյուջեով մեր երազած գյուղն ենք ստեղծելու: Այս ճանապարհի հարցը բարձրացրեցի, որովհետև գլոբալ հարց էր գյուղի համար, դրա համար էլ դիմեցինք հարգելի պարոն Փաշինյանին ու տեսնում ենք արդյունքը: Ախր, այդ ճանապարհն այնքան մեծ խնդիր էր, գյուղացիները միշտ խոսում էին, ասում էին այդ մասին, ես էլ մեծերից սովորեցի: Հիմա էլ ուրիշ բան չեմ խնդրելու վարչապետից, մնացածը մենք ենք անելու: Շատ պլաններ ունենք, արդեն եկեղեցու հատակագիծը կա: Ես հետևում եմ մեր համայնքի էջին էլ, համայնքապետի աշխատանքին էլ»,- նշել է Սամվելը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում