Watermelon Ecosystem-ի միջոցով հայկական արտադրանքը կհասնի ոչ միայն ԱՄԷ, այլև աշխարհի այլ շուկաներ

ԷԷմմա Վարդանյան

Շաբաթական մինչև 40 տոննա թարմ պտուղ-բանջարեղեն կարտահանվի Արաբական Միացյալ Էմիրություններ: Watermelon Ecosystem-ի միջոցով հայկական արտադրանքը կհասնի նաև աշխարհի տարբեր շուկաներ՝ Էկոնոմիկայի նախարարության ներկայացուցիչների հետ հանդիպմանը վստահեցրել է ռեստորաններին, սննդի մատակարարներին, արտադրողներին և ֆերմերներին միավորող, Էմիրություններում ստեղծված հարթակի հիմնադիրը: Նա հայկական շուկան գրավիչ է համարել հատկապես գյուղատնտեսության, ձկնաբուծության, մսամթերքի արտադրության տեսանկյունից։

Հեղինակ՝ Լիանա Խաչատուրյան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում