Եթե կան լոլիկ արտադրողներ, որ դեռ չունեն մթերման պայմանագրեր, կարող են դիմել. փոխնախարար

ԱԱրամ Մարանդյան

Օգոստոսի 3-ից մինչ օրս մթերվել է 755 տոննա լոլիկ։ Արտադրողները հույս ունեն, որ մթերման գինը մի փոքր էլ կբարձրանա։ Նախորդ ամիս նրանց դժգոհություններից հետո կառավարությունը մի շարք որոշումներ ընդունեց, ինչը հնարավորություն տվեց գործարաններին պլանավորածից մեծ ծավալի մթերումներ անել, բացի այդ՝ շուրջ 10 դրամով բարձրացնել մթերման գինը։ Էկոնոմիկայի փոխնախարարը վստահեցնում է, որ հիմա գործարանները մեծ պահանջարկ ունեն։ Արման Խոջոյանը կոչ է անում ֆերմերներին՝ եթե դեռ չունեն մթերման պայմանագրեր, դիմեն նախարարություն կամ համայնքների ղեկավարներին։

Հեղինակ՝ Էմմա Վարդանյան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում