Բենզինի և դիզվառելիքի վաճառքի կետում բացահայտվել է շուրջ 1,3 մլրդ դրամի ստվերային շրջանառություն. ՊԵԿ

ԼԼուսինե Մուրադյան

ՀՀ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության 11-րդ բաժին օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Տավուշի մարզի Բերդ համայնքում գործող ընկերությունը, որը զբաղվում է հեղուկ գազի, բենզինի և դիզելային վառելիքի մանրածախ առևտրով, իրացումից ստացված հասույթներն ամբողջությամբ չի արտացոլում հարկային մարմնին ներկայացվող հաշվարկներում: Վարչության աշխատակիցները ստացված տվյալները մանրամասն վերլուծել են, մշակել են միջոցառումների կատարման հաջորդականություն, որից հետո իրականացվել են համալիր գործողություններ։ Ձեռք են բերվել և հետազոտվել են ընկերության գործունեության վերաբերյալ տվյալները, այդ թվում՝ ներքին հաշվառման և սևագիր փաստաթղթերը: Այդ տվյալները համադրվել են ՀՀ ՊԵԿ տեղեկատվական բազայում առկա՝ նույն ժամանակաշրջաններին վերաբերող՝ ընկերության կողմից ներկայացված հարկային հաշվարկների տվյալների հետ:

Պարզվել է, որ 2021-2026 թթ. ընթացքում, ընկերության կողմից, բենզինի, դիզելային վառելիքի և հեղուկ գազի վաճառքից ձևավորված հասույթից թերհայտարարագրվել է շուրջ 1,3 մլրդ ՀՀ դրամ։ Արդյունքում չի հաշվարկվել և պետական բյուջե չի վճարվել շուրջ 415 մլն ՀՀ դրամ։

Փաստի առթիվ առերևույթ հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել ՀՀ Քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչություն, որտեղ նախաձեռնվել է քրեական վարույթ։

ՀՀ Պետական եկամուտների կոմիտեն հարկ վճարողներին հորդորում է զերծ մնալ նման արատավոր վարքագծից և գործել թափանցիկ, իսկ քաղաքացիներին խնդրում է ձեռք բերված վառելիքի դիմաց պահանջել ՀԴՄ կտրոններ կամ օրենսդրությամբ սահմանված այլ հաշվարկային փաստաթղթեր։

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Խորհրդարանը քննարկում է սահմանամերձ համայնքների սոցիալական աջակցության ծրագիրը մինչև 2028 թվականը երկարաձգելու նախագիծը

Խորհրդարանը քննարկում է սահմանամերձ համայնքների սոցիալական աջակցության ծրագիրը մինչև 2028 թվականը երկարաձգելու նախագիծը

Խորհրդարանն առաջին ընթերցմամբ քննարկեց «Հանրաքվեի մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններին առնչվող նախագիծը

Խորհրդարանն առաջին ընթերցմամբ քննարկեց «Հանրաքվեի մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններին առնչվող նախագիծը

Խաղաղությունը վերջնական, անշրջելի, 10-ամյա, 100-ամյա դարձնելու ճանապարհին կա մի խոչընդոտ, և այդ մեկ խոչընդոտը խորհրդարանական ընդդիմությունն է. Փաշինյան

Խաղաղությունը վերջնական, անշրջելի, 10-ամյա, 100-ամյա դարձնելու ճանապարհին կա մի խոչընդոտ, և այդ մեկ խոչընդոտը խորհրդարանական ընդդիմությունն է. Փաշինյան

Առաջարկում եմ, որ ընդդիմությունն ապահովի անհրաժեշտ 6 ձայնը, և մենք գնանք հանրաքվեի. Փաշինյան

Առաջարկում եմ, որ ընդդիմությունն ապահովի անհրաժեշտ 6 ձայնը, և մենք գնանք հանրաքվեի. Փաշինյան

Երկուշաբթի արդարադատության նախարարությունը կհրապարակի նոր Սահմանադրության նախագիծը. Փաշինյան

Երկուշաբթի արդարադատության նախարարությունը կհրապարակի նոր Սահմանադրության նախագիծը. Փաշինյան

Ով պետք է որոշի՝ ընդդիմությո՞ւնը, թե՞ ժողովուրդը. բանավեճ ԱԺ-ում  նոր Սահմանադրության ընդունման շուրջ

Ով պետք է որոշի՝ ընդդիմությո՞ւնը, թե՞ ժողովուրդը. բանավեճ ԱԺ-ում նոր Սահմանադրության ընդունման շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում