Թեհրանը հերքել է Թրամփի հայտարարությունը

ՏՏաթև Խաչատրյան

Իրանը հերքել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի պնդումները բանակցությունների նոր փուլի վերաբերյալ: Այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղաեին՝ ճեպազրույցի ժամանակ: Նա նշել է, որ Միացյալ Նահանգների հետ երկխոսություն ներկայումս չի ընթանում: Ավելին, նա հավելել է, որ առաջիկա օրերին Վաշինգտոնի կառավարության ներկայացուցիչներին ընդունելու կամ այնտեղ իրանական պատվիրակություն ուղարկելու ծրագրեր չկան:

Ավելի վաղ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Սպիտակ տունը որոշել է հրաժարվել Իրանին նոր հարվածներից՝ հակամարտությանը դիվանագիտական ​​լուծում ապահովելու համար: Թրամփի խոսքով՝ բանակցությունների նոր փուլը նախատեսվում էր սկսել օգոստոսի 3-ին: «Նրանք գիտեին հարձակման մասշտաբները, քանի որ կանխատեսում էին դրա մոտալուտ լինելը», - ասել էր նա՝ նախագահական ինքնաթիռում լրագրողների հետ զրույցում։

Միջազգային այլ լուրեր՝ տեսաշարով։

Հեղինակ՝ Դավիթ Մուրադյան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում