Հյուրանոցային համալիրում ՊԵԿ-ը բացահայտել է շուրջ 78 մլն ՀՀ դրամի թաքցված հարկային պարտավորություն

ԴԴավիթ Մուրադյան

ՊԵԿ Հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչություն  օպերատիվ տեղեկություններ էին ստացվել այն մասին, որԾաղկաձոր քաղաքում հյուրանոցային ծառայությունների և հանրային սննդի մատուցման գործունեություն իրականացնող ընկերությունը թաքցնում է վճարման ենթակա հարկերի իրական ծավալները: Հարկեր չվճարելու նպատակով  ՊԵԿ ներկայացվող եկամտային հարկի և սոցիալական վճարի ամսական, ինչպես նաև ավելացված արժեքի հարկի և ակցիզային հարկի միասնական հաշվարկներում, ընկերության կողմից, մտցվում են խեղաթյուրված տվյալներ՝ աշխատողների վարձատրությանն ուղղվող միջոցների իրական չափերի, ինչպես նաև իրացման իրական շրջանառության վերաբերյալ։

«Ձեռնարկված ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումների ընթացքում պարզվել է, որ ընկերությունը 2023-2026 թվականների ընթացքում հարկային մարմին ներկայացվող հարկման համար հիմք հանդիսացող հաշվարկներում աշխատողների վարձատրությանն ուղղվող միջոցների և իրացման շրջանառության վերաբերյալ առերևույթ խեղաթյուրված տվյալներ մտցնելու՝ իրական չափերը չնշելու միջոցով չի հաշվարկել և չի վճարել ընդհանուր շուրջ 78,4 մլն ՀՀ դրամի հարկեր և վճարներ։ Մասնավորապես, ընկերության կողմից 2023-2026 թվականների ընթացքում հարկային մարմին ներկայացված եկամտային հարկի և սոցիալական վճարի ամսական հաշվարկներում աշխատողների վարձատրությանն ուղղվող միջոցները նշվել է շուրջ 190,2 մլն ՀՀ  դրամ, մինչդեռ ստացված տեղեկություններով՝ նույն  ժամանակահատվածում այն կազմել է ավելի քան 340,4 մլն ՀՀ դրամ։ 

Բացի այդ, պարզվել է, որ 2026 թվականի հունվարի 1-ից մինչև 2026 թվականի հունիսի 15-ն ընկած ժամանակահատվածում ընկերության կողմից հանրային սննդի ծառայությունների մատուցման իրական շրջանառությունը կազմել է շուրջ 237,5 մլն ՀՀ դրամ, մինչդեռ ընկերության ֆիսկալային հասույթը նույն ժամանակահատվածում կազմել է մոտ 136,5 մլն դրամ։

Օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածով նախատեսված առերևույթ հանցանքի վերաբերյալ հաղորդում է ներկայացվել ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչություն, որտեղ նախաձեռնվել է քրեական վարույթ։

Պետական եկամուտների կոմիտեն բոլոր հարկ վճարողներին հորդորում է զերծ մնալ տնտեսական գործարքները սահմանված կարգով չփաստաթղթավորման դեպքերից, և այդ նպատակով ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունը հետևողական է լինելու տնտեսական գործունեության վերաբերյալ կազմվող հաշվարկային փաստաթղթերում արտացոլված տվյալների իրական հանգամանքները պարզելու հարցում»,- ասվում է հաղորդագրությունում։

Ծանուցում` հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Օրենքով սահմանված ժամկետի խախտում, որպես կանոն, չենք ունենում, եթե եղել են, հատուկենտ են. Նելլի Դավթյանը՝ ԼՂ բնակիչների՝ ՀՀ քաղաքացիություն ստանալու մասին

Օրենքով սահմանված ժամկետի խախտում, որպես կանոն, չենք ունենում, եթե եղել են, հատուկենտ են. Նելլի Դավթյանը՝ ԼՂ բնակիչների՝ ՀՀ քաղաքացիություն ստանալու մասին

ՀՀ օմբուդսմենը ՍԴ է ներկայացրել դիրքորոշում՝ հաշմանդամության հիմքով խտրականության և արդար դատաքննության իրավունքների վերաբերյալ

ՀՀ օմբուդսմենը ՍԴ է ներկայացրել դիրքորոշում՝ հաշմանդամության հիմքով խտրականության և արդար դատաքննության իրավունքների վերաբերյալ

ՄԻՊ հաստատությունը կարևորում է հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքահեն մոտեցումների հետևողական ամրապնդումը

ՄԻՊ հաստատությունը կարևորում է հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքահեն մոտեցումների հետևողական ամրապնդումը

ՆԳՆ-ն հանրային քննարկման է ներկայացրել օրենսդրական փաթեթ. այն ուղղված է հանցավորության խորքային վերլուծության ժամանակակից կարողությունների զարգացմանը

ՆԳՆ-ն հանրային քննարկման է ներկայացրել օրենսդրական փաթեթ. այն ուղղված է հանցավորության խորքային վերլուծության ժամանակակից կարողությունների զարգացմանը

ՀԱԵ խնդիրներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովը կազմված կլինի 11 անդամից

ՀԱԵ խնդիրներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովը կազմված կլինի 11 անդամից

«Վանա լիճ դրախտ» ռեստորանային համալիրի օտարման գործընթացում խախտում է հայտնաբերվել. զինդատախազությունը պետշահերի հայց է ներկայացրել դատարան

«Վանա լիճ դրախտ» ռեստորանային համալիրի օտարման գործընթացում խախտում է հայտնաբերվել. զինդատախազությունը պետշահերի հայց է ներկայացրել դատարան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում