Հարավային Կովկասում իրավիճակը Թրամփի և Էրդողանի օրակարգում է. Յըլմազ

ԷԷմմա Վարդանյան

Անկարայում ընթանում է ՆԱՏՕ-ի անդամ պետությունների ղեկավարների 36-րդ գագաթնաժողովը: Օրակարգում են միջազգային անվտանգության, պաշտպանական գործակցության ամրապնդման հարցեր, իրավիճակը տարածաշրջանում և ՆԱՏՕ-ի զարգացման հետագա ուղղությունները:

Գագաթնաժողովի շրջանակում հանդիպել են Թուրքիայի և Միացյալ Նահանգների նախագահները: Էրդողան-Թրամփ հանդիպմանն է անդրադարձել Թուրքիայի փոխնախագահը, տեղեկացրել, որ երկու առաջնորդների հանդիպման օրակարգում է նաև Հարավային Կովկասում իրավիճակը։  Ջև-դեթ Յըլմազի խոսքով՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև առկա խնդիրները մեծ մասամբ լուծված են և արդեն շատ մոտ են խաղաղության համաձայնագրի ստորագրմանը:

Օրվա միջազգային զարգացումները կներկայացնի Դիանա Գասպարյանը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում