ԼԼիլիթ Ասատրյան

Հայ պատանի երաժիշտները ելույթ են ունեցել Եվրոպայի հեղինակավոր համերգային դահլիճներում

Հայ պատանի երաժիշտները ելույթ են ունեցել Եվրոպայի հեղինակավոր համերգային դահլիճներում

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Պ. Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական մասնագիտացված դպրոցի սիմֆոնիկ նվագախումբը հունիսին մասնակցել է Ժնևի կոնսերվատորիայի 190-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումներին։ Այդ մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից:

Հոբելյանական ծրագրի շրջանակում դպրոցի նվագախմբի կամերային կազմը համերգով հանդես է եկել Ժնևի կոնսերվատորիայի համերգասրահում՝ ներկայացնելով հայ անվանի կոմպոզիտորների ստեղծագործություններից կազմված հատուկ ծրագիր։

Հոբելյանական միջոցառումների գլխավոր համերգը տեղի է ունեցել Ժնևի հանրահայտ Victoria Hall համերգասրահում։ Եվրոպայի ամենահեղինակավոր համերգային դահլիճներից մեկում հայ պատանի երաժիշտների ելույթը դարձել է նշանակալի իրադարձություն ոչ միայն դպրոցի, այլև Հայաստանի մշակութային կյանքի համար։

Համերգի ընթացքում որպես մենակատար հանդես է եկել դպրոցի շրջանավարտ, միջազգային մրցույթների դափնեկիր, ջութակահար Դիանա Ադամյանը։ Նրա կատարմամբ հնչել է Արամ Խաչատրյանի «Ջութակի կոնցերտը», ինչպես նաև հատվածներ «Գայանե», «Սպարտակ», «Դիմակահանդես» բալետներից։

Այս բացառիկ հրավերը կարևոր ձեռքբերում է դպրոցի և ընդհանրապես հայկական երաժշտական կրթության ոլորտի համար՝ վերահաստատելով դպրոցի բարձր հեղինակությունն ու միջազգային մշակութային համագործակցության ամուր հիմքերը։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում