ԼԼուսինե Մուրադյան

Գառնի համայնքում նախատեսվում է ստեղծել Հայաստանի գորգարվեստի թանգարան

Գառնի համայնքում նախատեսվում է ստեղծել Հայաստանի գորգարվեստի թանգարան

Կոտայքի մարզի Գառնի համայնքում նախատեսվում է ստեղծել Հայաստանի գորգարվեստի թանգարան: Այդ կապակցությամբ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանն այցելել են թանգարանի տարածք, որտեղ շինարարական աշխատանքներն ավարտական փուլում են գտնվում: Այդ մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից:

 

Գորգարվեստի թանգարանի ստեղծման նպատակով ԿԳՄՍ նախարարության և բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսյանի միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր, համաձայն որի՝ բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսյանի կողմից նախատեսվում է Հայաստանի Հանրապետությանը նվիրաբերել Կոտայքի մարզի Գառնի համայնքում գտնվող անշարժ գույք, ինչպես նաև բարերարի անձնական հավաքածուն՝ Հայաստանում գորգերի թանգարանի ստեղծման նպատակով։

 

Նախարար Ժաննա Անդրեասյանի խոսքով՝ ՀՀ մշակույթի պահպանման և զարգացման ռազմավարությամբ նախատեսված էր Գորգի թանգարանի ստեղծում՝ որպես ոլորտում կարևոր անելիք. «Շատ ուրախ եմ, որ թանգարանը կստեղծվի պետություն-մասնավոր հատված համագործակցությամբ: Հիմա գտնվում ենք նվիրատվությունն ընդունելու իրավական գործընթացում:
 
Շինարարական աշխատանքների ավարտին կունենանք բազմակողմանի համալիր, որը կներառի թե՛ գորգի թանգարանը, թե՛ ժամանակակից արվեստի կենտրոնը, որտեղ նաև մեր արվեստագետները հնարավորություն կունենան տարբեր ծրագրեր իրականացնելու: Կստեղծվի նաև ժողովրդական արհեստների ներկայացման միջավայր»:
logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում