ՇՇողիկ Գալստյան

Վերաքննիչ դատարանը հետաձգեց Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով նիստը

Վերաքննիչ դատարանը հետաձգեց Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով նիստը

Վերաքննիչ քրեական դատարանը հետաձգեց Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով նիստը: Քոչարյանի պաշտպանները բողոք էին ներկայացրել Երևանի ընդհանուր իրավասության դատարանի որոշման դեմ, որով մերժվել էր նրան գրավի դիմաց ազատ արձակելու դիմումը:

Դատարանը նշել է, որ առաջին ատյանի ուղարկած և միջնորդության քննարկման համար անհրաժեշտ փաստաթղթերի փաթեթը թերի է։ Միաժամանակ, դատարանը հավելյալ փաստաթղթերի անհրաժեշտություն է տեսել և պահանջել դրանք։ Մասնավորապես, նախագահողը պահանջել է դատակոչի ցուցակը, մեղադրական եզրակացությունը, պաշտպանական կողմի միջնորդությունը գրավ կիրառելու վերաբերյալ և Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցին առնչվող բոլոր որոշումները։

Հաջորդ դատական նիստը տեղի կունենա դեկտեմբերի 6-ին՝ ժամը 12:00-ին։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում