Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահ է ընտրվել Հայկուհի Հարությունյանը

ԳԳևորգ Թոսունյան

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահ ընտրվեց Հայկուհի Հարությունյանը, որի թեկնածությունը մինչև այս, խորհրդարանում հանձնաժողովի անդամի պաշտոնի համար առաջադրել էր «Լուսավոր Հայաստանը»:  Մյուս թեկնածուն՝ Էդգար Շաթիրյանը, «Իմ քայլի» թեկնածուն է եղել ԱԺ-ում: Հայկուհի Հարությունյանը շեշտել է, որ աշխատանքներն իրականացնելու է երկու ուղղությամբ՝  ներքին և արտաքին: Նա նշել է նաև, որ իր համար հստակ է. առաջին անգամ է,  երբ քաղաքական կամքի առկայության պարագայում ձևավորվում է քաղաքական կոնսենսուս կոռուպցիայի դեմ պայքարում: Հարությունյանի խոսքով՝ ներկայում հանձնաժողովին տրված է հնարավորություն իրականացնել ինստիտուցիոնալ պայքար կոռուպցիայի դեմ:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում