ԱԱրամ Մարանդյան

Sotheby's աճուրդային տան պատվիրակությունը հյուրընկալվել է Հայաստանի ազգային պատկերասրահում

Sotheby's աճուրդային տան պատվիրակությունը հյուրընկալվել է Հայաստանի ազգային պատկերասրահում

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության նախաձեռնությամբ հունիսի 14-17-ը Հայաստան ժամանած միջազգային հեղինակավոր Sotheby's աճուրդային տան ներկայացուցիչները հյուրընկալվել են Հայաստանի ազգային պատկերասրահում, հայտնում են պատկերասրահի մամուլի ծառայությունից։

Հայաստանյան այցի շրջանակում պատկերասրահ են այցելել Sotheby's Collectors Group-ի Եվրոպայի, Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի (EMEA) տարածաշրջանի ղեկավար Ալինա Դեյվին ու Sotheby's-ի Մերձավոր Արևելքի և Հնդկաստանի նախագահ Էդվարդ Գիբսը։

Հյուրերի համար կազմակերպված ճանաչողական շրջայցի ընթացքում ներկայացվել են թանգարանի գործունեության հիմնական ուղղությունները, մշակութային հարուստ հավաքածուն և իրականացվող միջազգային ծրագրերը։

Այս հանդիպումը կարևոր հարթակ է Հայաստանի մշակութային ոլորտի կազմակերպությունների և Sotheby's-ի միջև արդյունավետ համագործակցության հաստատման, մասնագիտական կապերի ամրապնդման, ինչպես նաև համաշխարհային մշակութային ժառանգության պահպանման ու ուսումնասիրման գործում պատկերասրահի բացառիկ դերն ու մեր հարուստ արվեստը միջազգային ասպարեզում նորովի արժևորելու համար։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում